Հավերժ ապրող կենդանիներ և բույսեր
Աշխարհն այնպես է կառուցված, որ Երկրի վրա բնակվող բոլոր կենդանի արարածներն ունեն իրենց կյանքի ցիկլը՝ ծնունդ, զարգացում և մահ։ Շատ վաղ ժամանակներից մարդիկ փորձում են գտնել անմահական էլիկսիրի բանաձևը, որը նրանց թույլ կտա հավերժ ապրել։ Բայց բոլոր փորձերը ձախողվում են։ Սակայն Երկիր մոլորակում կան օրգանիզմներ, որոնք ըստ էության անմահ են և կարող են մահանալ միայն արտաքին ազդեցությունից, բայց ոչ սեփական մահով։ Առաջարկում են ծանոթանալ մի քանի բնության արարածների հետ, որոնց դեմ անզոր է ժամանակի ընթացքը և «ճակատագրի» հաջող ընթացքի դեպքում, նրանք կարող են հավերժ ապրել։
1. Բրիստլեկոն սոճի
Այս ծառերը դեռևս աճում էին այն ժամանակ, երբ ժամանակակից Թուրքիայի տեղում գտնվում էր Տրոյան։ Այս ծառերը համարվում են ոչ միայն աշխարհի ամենահին ծառերից մեկը, այլ նաև դրանց մոտ բացակայում են որևէ մուտացիոն ծերացման նշաններ, ինչի շնորհիվ նույնիսկ ամենահին ծառերը բավական երիտասարդ տեսք ունեն։
2. Կակղամորթ մին
3. Կորալներ
Խաղաղ օվկիանոսի ջրերում, հանդիպում են այնպիսի կորալներ, որոնց տարիքը հաշվարկվում է 4000 տարի։
4. Հիդրա
Դեռևս 19-րդ դարում շշուկներ էին պտտվում անմահ հիդրայի մասին, բայց դա ապացուցել կարողացան միայն 20-րդ դարում։ Դա հաջողվեց անել Դանիել Մարտինեսին, ով գիտական փորձարկման ճանապարհով ցուցադրեց, որ հիդրաների որոշ տեսակներ, ի շնորհիվ իրենց ռեգեներացիոն հատկությունների՝ անմահ են։
5. Մեդուզա
Turritopsis nutricula տեսակի մեդուզան ունակ է ղեկավարել սեփական գեները, որը թույլ է տալիս նրան, վտանգի պահին փոխել զարգացման փուլը և վերադառնալ սկզբնական վիճակին, որից էլ նորից սկսում է զարգանալ։ Այս արարածները կարող են մահանալ միայն գիշատչի հետ հանդիպումից։





