Технологии Blogger.

Հետերոքրոմիա


Հետերոքրոմիա բառը ծագում է հունարեն  ἕτερος(Տարբեր) և χρῶμα (Գույն) բառերի միախառնումից: Հետերեքրոմիան հայերենում թարգմանվում է որպես այլագունություն:Հետերոքրոմիան աջ ու ձախ աչքերի միջև գույների տարբերությունն է կամ մի աչքի ծիածանաթաղանթում տարբեր գույների առկայությունը: Հետերոքրոմիան լինում է գենետիկ կամ ձեռքբերովի: Դա մելանինի ավելցուկի կամ բացակայության արդյունքն է: Հետերոքրոմիան հիմնականում նկատվում է կենդանիների մետ,ինչպես օրինակ` կատուների,շների կամ ձիերի մոտ: Աչքերի տարբեր գույներ հիմնականում ունենում են սպիտակամորթ կատուները , կամ այն կատուները , որոնց մաշկի վրա գերակշռում է սպիտակ գույնը: Այդպիսի կատվի տեսակ է օրինակ հայկական Վանա կատուն կամ թուրքական անգորան: Իսկ շների մոտ հետերոքրոմիան ամենահաճախը կարելիա է հանդիպել Սիբիրյան « Խասկի » տեսակի  մոտ: Չնայած այս ամենին այս երևույթը հանդիպում է նաև մարդկանց մոտ,օրինակ հայտնի դերասանուհի Էլիս Իվը ունի ամբողջական հետերոքրոմիա,իսկ Քեյթ Բոսուորտը մասնակի:

Քեյթ Բոսուորտ (Մասնակի Հետերոքրոմիա)


Էլիս Իվ (Ամբողջական հետերոքրոմիա)




Ամբողջական հետերոքրոմիա